Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գյումրին պետք իմանալ, ճանաչել, սիրել

Գյումրին պետք իմանալ, ճանաչել, սիրել
25.03.2025 | 20:30

Այսօր դիտել եմ քպ խմբակի մի կին պատգամավորուհու հարցազրույցը, որտեղ նա պատմում էր Գյումրիում իր նախընտրական բուկլետախեղդի մասին։

Ակնհայտ էր, որ տիկին եսիմինչյանին ոչ Գյումրին էր հետաքրքրում, և ոչ էլ գյումրեցին, և նա շտապել էր նախընտրական փողոց չափելու իրենց քպ խմբակի կոչով և կոմիսարի խրոխտ անգրագիտությամբ և Արցախը Ադրբեջանին հանձնելու անսքող հպարտությամբ։

Իսկ Գյումրին պետք իմանալ, ճանաչել, սիրել։

Ահա Գյումրիի մասին տասը փաստ, որոնք շատերը հավանաբար չգիտեն։

1. Մինչև իր ներկայիս անվանումը ստանալը Գյումրին կոչվել է Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական:

2. Գյումրին համարվում է Հայաստանի մեծությամբ 2-րդ քաղաքը՝ զիջելով միայն մայրաքաղաք Երևանին

3. Գյումրու մասին ամենահին հիշատակությանը հանդիպում ենք Քսենոֆոնի «Անաբասիս» ստեղծագործության մեջ: Նա անցնելով Շիրակի դաշտավայրով, տեսել է, որ մարդիկ կավից մեծ կարասների մեջ ինչ-որ բան են պահում. դա պաղ ջուր է եղել, վրան էլ՝ գարի:

4. Գյումրիում է հիմնվել առաջին հայկական թատրոնը և ցուցադրվել առաջին օպերան:

5. Գյումրին արհեստավորների քաղաք է, խորհրդանշական է, որ յուրաքանչյուր արհեստ իր դրոշն է ունեցել:

6. Գյումրու 3 բերդերը՝ Սև , Կարմիր և Պայտաձև կանգուն են մինչև հիմա: Սև բերդից ստորգետնյա ուղիներ են կառուցվել դեպի Մայր Հայաստան և Կարմիր բերդ:

7. Քաղաքի յուրատեսակ խորհրդանիշներից են մետաղյա բաժակները, Գյումրու բարբառով՝ «մուշուրբաները։

8. Գյումրիի եկեղեցիներից մեկը տեղացիք անվանում են «Պլպլան ժամ». ռուսների կողմից կառուցված այս եկեղեցու գմբեթը մետաղյա է և արևի բացվելուն պես սկսում է փայլել։

9. Գյումրու պատմական կենտրոնը զարդարող քարե սալիկները շարվել են փողոցներում 1940-ականներին` գերմանացի ռազմագերիների ձեռքով:

10. Հայաստանում գործող ամենահին վարսավիրանոցը, որը կառուցվել է 1941-ին մինչ օրս էլ ընդունում է իր հաճախորդներին:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1816

Մեկնաբանություններ